Խորովածի փառատոն – Ախթալա


 Սեպտեմբեր ամսին առաջին կամ երկրորդ շաբաթավերջին Ախթալա քաղաքն իր հայտնի վանքի շուրջ հյուրընկալում է մի փառատոն, որն առիթ է ընձեռում ներկայացնել ժողովրդական ավանդական խոհանոցի, պարի և երաժշտության մի մեծ տոն՝ խորովածի փառատոնը։ 2008 թվականից ի վեր այն դարձել է տարածաշրջանի խորովածի սիրահարների հավաքատեղին։

xorovac 2xorovac 1Վանքի մոտակայքում հավաքվում են բազմաթիվ խոհարարներ ողջ Հայաստանից և Վրաստանից։ Նրանք մրցում են և ցույց տալիս իրենց խոհարարական հմտությունները՝ պատրաստելով տարատեսակ խորովածներ։ Հանձնաժողովը մրցանակ է շնորհում ամենատաղանդավոր խոհարարին։

Մուտքն անվճար է։

Տեղեկությունների համար դիմել ,,Թումանյան աշխարհ,, զբոսաշրջային գրասենյակ: