Բերքի տոն – Ստեփանավան/Գյուլագարակ


Ամեն տարի հոկտեմբեր ամսին, Ստեփանավանից 3 կմ հեռավորությամբ, տարածաշրջանի գյուղատնտեսները հավաքվում են բացօթյա ցուցադրելու և վաճառելու իրենց արտադրանքը. աշնանային մրգեր՝ խնձոր, տանձ, խաղող, դեղձ, ինչպես նաև ընկույզ, մեղր, պահածոներ, բանջարեղեն՝ կաղամբ, պղպեղ, սոխ, կարտոֆիլ, ճակնդեղ, դդում, հացահատիկ, այծի, ոչխարի, կովի պանիր, տնայնագործական թխվածքներ, գինի և իհարկե օղի։

bouffe 4mouton 1bouffe 5

Այդ իրադարձության համար յուրաքանչյուր արտադրող չի երկմտում իրագործել առանձնահատուկ և յուրահատուկ կոմպոզիցիաներ. հիրավի հանձնաժողովի համար գնահատման գլխավոր չափանիշներից մեկը տաղավարներում արտադրանքի ներկայացման ձևն է։ Այստեղ ընտրվում են լավագույն արտադրողները և համայնքը։

Սա խնջույք է աչքերի և քիմքի համար, քանի որ այցելուները հրավիրված են համտեսելու այդ որակյալ արտադրանքը։ Այսպիսով յուրաքանչյուրը կարող է մեկնել լեփ-լեցուն զամբյուղով։ Սպորտային, պարային և երաժշտական կատարումներն աշխուժացնում են բերքի տոնը։

 Մուտքն անվճար է։

Տեղեկատվության համար դիմել ,,Թումանյան աշխարհ,, զբոսաշրջային գրասենյակ: