Քաղաքի տոնը և մետալուրգի օրը – Ալավերդի

DG0255

 Հուլիս ամսի երկրորդ շաբաթավերջում, մի քանի օր շարունակ, ողջ քաղաքը համախմբվում է տոնելու երկու իրադարձություն` քաղաքի տոնը և մետալուրգի օրը։ Հիրավի, պատմականորեն Ալավերդի քաղաքն իրտնտեսությունը հիմնել է մետալուրգիական արդյունաբերության վրա։ Այդ օրերի ընթացքում Երևանից ժամանած թատերական խմբեր, պարողներ և երգիչներ շրջում են քաղաքում։ 2013 թվականին առաջին անգամ խամաճիկների մի ներկայացում ոգևորեց հանդիսատեսին։ Աշխուժությամբ լի քաղաքն ընդունում է նաև տեղի դերասաններին, արվեստագետներին. նկարիչներ, քանադակագործներ, լուսանկարիչներ։

Այդ առթիվ մետալուրգիական գործարանի ամենաարժանավոր անձնակազմը պատվի է արժանանում և ձեռնարկության պատասխանատուների կողմից պարգևատրվում ողջ քաղաքի առջև։ Տոնախմբություններն ավարտվում են քաղաքային մարզադաշտում մեծ համերգով և հրավառությամբ։

Տեղեկությունների համար դիմել ,,Թումանյան աշխարհ,, զբոսաշրջային գրասենյակ:142