Փառատոնը կազմակերպվում է Հովհաննես Թումանյանի պատվին։ Դերասաններ, տիկնիկներ, խամաճիկներ ներկայացնում են գրողի գրացանկից ամենատարբեր ստեղծագործություններ։ Չորս, հինգ օր շարունակ, ամառային կամ աշնանային շրջանում կազմակերպվում են բացօթյա հեքիաթային ներկայացումներ։ Ավանդական պարային և երաժշտական խմբերն աշխուժացնում են այդ միջոցառումը։ Տոնական այդ ծրագրին մասնակցելու համար տարբեր շրջաններից ժամանում են մարդիկ։
Մուտքն անվճար է։
Տեղեկատվության համար դիմել ,,Թումանյան աշխարհ,, զբոսաշրջային գրասենյակ: