ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համագործակցություն ՊԱԿԱ ռեգիոն – Լոռի մարզ – Օտ Տեղ դը Պրովանս

1988 թ.դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, առաջին պահերից սկսած Հարավային Պրովանս-Ալպեր Լազուրե ափ ռեգիոնը համախմբվել և տրամադրել է հումանիտար, նյութական եւ ֆինանսական աջակցություն աղետից տուժածներին։ Աստիճանաբար, Լոռու մարզին տրամադրվող մարդասիրական օգնությունը վերածվեց տնտեսության այլ հատվածների զարգացմանն ուղղված աջակցության։

2012 թ.-ից ի վեր, Հարավային Պրովանս-Ալպեր Լազուրե ափ ռեգիոնի տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը ուղղված է դեպի տեղական տնտեսական զարգացման երկու կարեւոր բաղադրիչները. զբոսաշրջություն և պատմամշա-կութային ժառանգություն։

Վերը նշված ոլորտների զարգացման նպատակով ՊԱԿԱ ռեգիոնն աջակցել է ֆրանսիական Les Hautes Terres de Provence® կազմակերպության, Ալպ դը Օտ Պրովանս միջհամայնքային զբոսաշրջային գրասենյակին զարգացնելու ղբոսաշրջությունը Դեբեդի հովտում,  որը հայտնի հայ բանաստեղծի անունով կոչվում է Թումանյան աշխարհ։

Լոռու մարզպետարանի անմիջական աջակցության արդյունքում յուրօրինակ և հավակնոտ պետական-մասնավոր գործընկերություն ձեւավորվեց` «Վալլեքս Խումբ» ընկերության  եւ համյանքների միջեւ՝ ստեղծելով «ԼՈՌԻ» տուրիզմի զարգացման հիմնադրամ: ՊԱԿԱ ռեգիոնի ֆինանսական եւ Օտ Տեղ դը Պրովանս կազմակերպության տեխնիկական աջակցությամբ 2015 թ. սեպտեմբերին Ալավերդում բացվեց զբոսաշրջային միջհամայնքային գրասենյակ: 

Ստորեւ բերված են առաքելությունների եւ ձեռքբերումների ժամանակագրությունը 2012 թվականից սկսած:

                                                 2012 թ. – Բացահայտում եւ համապարփակ հետազոտություն 

 Փուլ I.  ՊԱԿԱ ռեգիոնի համագործակցության առաքելությունը

* Ժամանակաշրջան. 2012թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը։ Վայրը՝ ԼՈՌԻ – Լոռու մարզի բացահայտում և տեղական ինքնակառավարման մարմինների շրջանակ։ Համապարփակ հետազոտություն և զբոսաշրջային միջհամայնքային գրասենյակի ստեղծման գործողությունների պլանի առաջարկ։

2013 – 2014թթ Զբոսաշրջային գրասենյակի ստեղծում

Փուլ II.  աջակցություն զբոսաշրջային միջհամայնքային գրասենյակի ստեղծմանը

*Ժամանակաշրջան. 2013թ. նոյեմբերի 4 – 9։ Վայրը՝ ԼՈՌԻ  * Տեղական պաշտոնատար անձանց տեղեկացվածություն և իրազեկում * Տեղական զարգացման ծրագրերի գործողությունների պլանի առաջարկ ըստ համայնքների. Ախթալա՝ Մորգանի թանգարան-ցուցասրահի ստեղծում  (Ֆրանսիայի Սեն-Ժերմեն  ան Լեյ թանգարանի գործընկերությամբ) – Ալավերդի՝ «Թումանյան աշխարհ» միջհամայնքային զբոսաշրջային գրասենյակ – Արդվի՝ Սբ Հովհաննես Օձնեցու դամբարանի արժևորում – արշավային արահետների ցանց – Դսեղ՝ Խոսող խաչքարերի արահետ – Հաղպատ՝ Թումանյանի տարածաշրջանի պահպանվող գոտու վարչական շենք – Օձուն՝ քույր համայնք Պրովանսի Տալար քաղաքի հետ (ուխտավայր սփյուռքահայության համար, 404թ. Տալարում մահացած հայ  ավետարանական Սբ Գրիգոր Ամնիսցու պաշտամունքի շուրջ) – Թումանյան՝ ռաֆթինգ Դեբեդի վրա * Գրասենյակի տնօրենի աշխատանքային պլան

Փուլ II. տնօրենի վերապատրաստում * Ժամանակաշրջան. 2013թ. նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 6-ը։ Վայրը՝ ՖՐԱՆՍԻԱ* Քրիստինե Երիցյանի վերապատրաստումը Պրովանսում, Օտ Տեղ դը Պրովանսի գրասենյակում * Աջակցություն զբոսաշրջային գիդ-ուղեցույցի կազմմանը  * Մարքետինգի դասընթաց * Զբոսաշրջության կազմակերպում, գործատուների հետ հարաբերություններ * Ալավերդու զբոսաշրջային գրասենյակի բարենորոգման առաջարկ * Հաղպատի շրջակա անտառների կենդանական աշխարհի գնահատման արշավ լուսանկարչական թակարդով * Ինտերնետային կայք 

Փուլ III : տնօրենի վերապատրաստում (լրացում ինտերնետով)* *Ժամանակաշրջան. 2013թ. դեկտեմբերից  2014թ. օգոստոս * Վերապատրաստում- Ինտերնետային կայք (շարունակություն և ավարտ) * Գիդ-ուղեցույցի կազմման աջակցություն (շարունակություն և ավարտ) * Աջակցություն զբոսաշրջային գրասենյակի գործունեության կազմակերպմանը (կանոնադրություն, համագործակցության պայմանագրեր, կոմերցիոն հարաբերություններ տուրօպերատորների հետ, զբոսաշրջային գործատուների հետ գործընկերություն, և այլն) * Տեղացի զբոսավարների վերապատրաստման նախապատրաստում և առկա զբոսաշրջային գործատուների վերհանում, գնահատում։

2014 Զբոսավարների վերապատրաստում և հյուրանոց-հյուրատնային, սննդի սպասարկման ռեսուրսների գնահատում

Փուլ IV. Պատմամշակութային ժառանգության զբոսավարների վերապատրաստում – զբոսաշրջային գործատուների բացահայտում և գնահատում

* Ժամանակաշրջան. 2014թ. ապրիլի 5 – 15։ Վայրը՝ ԼՈՌԻ
*Զբոսաշրջային գրասենյակի շահառու յոթ համայնքների պատմամշակութային ժառանգության մեկ տասնյակ տեղացի զբոսավարների վերապատրաստում
*Թումանյանի տարածաշրջանի շահառու համայնքների թվով 23 զբոսաշրջային գործատուների ծառայությունների գնահատում։

 

 

                                                2014 Միջանկյալ հաշվետվություն

Փուլ V. Միջանկյալ հաշվետվություն

* Ժամանակաշրջան. 2014թ. հունիսի 15 – 19
* Այց Ալավերդու զբոսաշրջային գրասենյակ
* Լուսանկարների ֆոնդի ստեղծում (ինտերնետային կայքի և զբոսաշրջիկի ուղեցույցի համար)
* Աշխատանքային հանդիպումներ հետևյալ նպատակներով.
– կանոնադրություն (զբոսաշրջային գրասենյակ, հիմնադրամ)
– ընդհանուր ժողով զբոսաշրջային գործատուների համար (անդամավճարներ)
– գիշերահարկի ներմուծման հնարավորություններ
– զբոսաշրջային գրասենյակի վերազինում
– մարկեթինգի գործողությունների պլան (տուրօպերատորներ)
– պայմանագիր և գործընկերություն տեղացի զբոսավարների հետ
– աջակցություն ծառայություններ մատուցողներին որակի բարձրացման նպատակով
– զբոսաշրջային լրացուցիչ ուղղությունների զարգացում
– գործընկերություն Ռոն-Ալպի հետ քայլարշավային արահետների ցանցի բարեկարգման նպատակով
– ինտերնետային կայքի աշխատանքների ավարտ և քառալեզու ուղեցույցի տպագրություն, Օտ Տեղ դը Պրովանսի աջակցության ավարտ (2014թ. օգոստոս)

2015թ. «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային գրասենյակի վերազինում

2015 – 2016թթ Նոր ուղղությունների գնահատում

Փուլ VI. Նոր ուղղությունների գնահատում

* Ջրային սպորտաձևեր, ռաֆթինգ. 2015թ. ապրիլի 23 – 29
* Կենսաբազմազանություն. 2015թ. հունիսի 7 – 16
* Պատմամշակութային ժառանգություն. 2015թ. սեպտեմբերի 21 – 26
* Թռչունների պարկ. 2016թ. ապրիլի 17 – 20 

Այս գնահատումը հանգեցնում է մշակութային ոլորտի զարգացմանը Ախթալայի համալիրի վերարժևորմամբ։

 

 

2017 – 2018թթ ԱԽԹԱԼԱՅԻ ցուցասրահի նախագիծ

ՓՈՒԼ VII. ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ցուցասրահ-մեկնաբանության կենտրոնի նախագիծ

* ՄՈՐԳԱՆԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՆԴ/ՍԵՆ ԺԵՐՄԵՆ. ժամանակաշրջան 2017թ. հունիսի 26 – 30
*ԹԱՆԳԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ/ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. 2017թ. դեկտեմբերի 3 – 8 

2018թ. մարտի 15. Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թույլտվության ձեռքբերում։

Կառավարման կոմիտեի ձևավորում եւ հայ-ֆրանսիական համագործակցության հուշագրի ստորագրում մինչեւ աշխատանքների սկիզբը: 

*ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ  ՀՈՒՇԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ/ ՄԱՏՈՒՌԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ/ՆԱԽԱՀԱՇԻՎ. 2018թ. սեպտեմբերի 2 – 8 

2018 թվականի գարնանային հեղափոխությունը կասեցրեց նախագիծը:

 

2019-2020թթ ԱԽԹԱԼԱՅԻ նախագիծը վերականգնման փուլում է։


2017թ. դեկտեմբերի 5, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի այցը Ախթալայի վանական համալիր