Միկոյան եղբայրներ

Անաստաս ՄիկոյանԱնաստաս Միկոյանը ծնվել է Սանահինում 1895 թ. նոյեմբերի 25-ին: 1922թ-ից Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեր անդամ Անաստասն անցնում է ստալինյան դաժան փորձությունների միջով, և անհաջողությունների ժամանակաշրջան անցնելուց հետո մինչև 1965 թ. նա զբաղեցնում է շատ բարձր պաշտոններ: Նրա ամենակարևոր դերը վճռական գործողություններ կատարելու մեջ էր 1962 թ. Կուբայի հրթիռային ճգնաժամի պահին: Ամերիկացիների կողմից նա ձեռք բերեց անվտանգության երաշխիքներ Կուբայի ռեժիմի համար, չեզոքացրեց կուբացիների մշակած հրթիռային ծրագիրը, միևնույն ժամանակ պահելով նրանց որպես ԽՍՀՄ-ի դաշնակիցներ: Նա առանց կորցնելու իր դերը իրագործեց խորհրդային ռազմավարական նահանջային ծրագիր:

Նրա դիվանագիտական հմտությունները թույլ են տվել նստել Քաղբյուրոյում Ստալինի և նրա հաջորդների օրոք: Նա մահացել է Մոսկվայում, 1978 թ. հոկտեմբերի 21-ին: 

Արտեմ Իվանի Միկոյան (5 օգոստոս, 1905 թ. Սանահին – 9 դեկտեմբեր 1970 թ.), խորհրդային ՄԻԳ ինքնաթիռների հեղինակ, ով Միխայիլ Գուրևիչի հետ համատեղ հիմնել է ՄԻԳ ուսումնասիրությունների գրասենյակը:Արտեմ Միկոյան

Նա ընդունվում է Ժուկովսկու ռազմաօդային ակադեմիա և 1937 թ. ստանում դիպլոմ: Այնուհետև 1939-ին նշանակվում է Մոսկվայում ուսումնասիրությունների նոր գրասենյակի ղեկավար: Միխայիլ Գուրևիչի հետ նա ստեղծում է ՄԻԳ կործանիչների նախագծման գրասենյակ: ՄԻԳ-9-ը հետպատերազմյան ինքնաթիռ է. I-270 նախատիպը դառնում է ՄԻԳ-15, որից արտադրվում է 15 000 հատ, հետո  գալիս է ՄԻԳ-21ը, որը մասնակցում է Կորեայի պատերազմում: Արտեմ Միկոյանը 1950-1960 թթ. շարունակում է ստեղծել նոր գերձայնային կործանիչներ: Երկու անգամ պարգևատրվել է բարձրագույն քաղաքացիական տիտղոսներով, Խորհրդային աշխատանքի հերոսի կոչմամբ և վեց անգամ ընտրվել Գերագույն Խորհրդի պատգամավոր: