Սայաթ-Նովա

Սայաթ-ՆովաՍայաթ-Նովան ծնվել է 1712 թ. Թիֆլիսում: Մեկ համբավավոր աշուղ, մեկ անհաջողակ արտիստ լինելով Հերակլ II արքունիքում, նա 1759 թ. աքսորվում է:  Թագավորի վճռով նա վանական է դառնում Հաղպատի վանքում: Այսպես նա պատժվում է արքայադուստր Աննա Բատոնաշվիլիի հանդեպ տածած սիրո համար: Նա սպանվում է 1795 թ. Թիֆլիսն ու հարակից տարածքները գրաված Աղա Մուհամեդ Խանի զինվորների ձեռքով: 

Երգահան ու քամանչայի վարպետ Սայաթ-Նովան գրել է բանաստեղծություններ: Ֆրանսիայում պոետի թարգմանիչներ Էլիզաբեթ Մուրադյանի և Սերժ Վանտուրինիի խոսքերով, նրա ստեղծագործելուց երեք դար անց, նա, ով գրել է տարբեր լեզուներով, մնացել է միշտ Կովկասի ժողովուրդներին իրար կապող կամուրջ, որտեղ նա բոլորի կողմից երգված և սիրված է: