Եթե այցելեք Սանահին, գյուղի կենտրոնում կտեսնեք մի ինքնաթիռ, որն ավիացիայի պատմության լեգենդներից մեկն է, ՄԻԳ 21-ը, քանզի այստեղ են ծնվել Միկոյան եղբայրները: Եղբայրներից ավագը, Անաստասը, եղել է խոշոր քաղաքական գործիչ, իսկ Արտեմը Միխայիլ Գուրևիչի հետ ստեղծել են հայտնի ՄԻԳ կործանիչները:
Նրանց անունով թանգարանը հարգանքի տուրք է մատուցում և ներկայացնում ընտանիքի պատմությունը: Եղբայրները բացառիկ հաջողություններ են գրանցել և իրենց տեղը գրավել հայոց և ռուս պատմության մեջ:
Թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթի:
Հեռ`. (+374) 91 90 94 36