Ախթալա


(Երևան – Ախթալա 195կմ) Հարևան Վրաստանի ճանապարհին վերջին հանգրվան այս քաղաքը, 2100 մարդ բնակչությամբ և 600 մետր բարձրության վրա, ունի պատմական կարևոր նշանակություն: Հայտնի է 10-րդ դարի ամրոցով և վանքով, որի գլխավոր եկեղեցու պատերը զարդարված են Հայաստանի, հավանաբար, ամենագեղեցիկ որմնանկարներով:

                                                     Ախթալայի ամրոց-վանքԱխթալա. որմնանկարներԱխթալա. մոմեր

Դեռևս անտիկ ժամանակաշրջանից հայտնի հանքային հարուստ պաշարները համայնքը դարձրել են արվեստների ու արհեստների պատմական խաչմերուկ:

Ամեն տարի միջնադարյան ամրոցն իր դռներն է բացում՝ հյուրընկալելու ավանդական կերակրատեսակի՝ ,,Խորովածի փառատոնը,,:

Ախթալայի վանք-ամրոցն այցելելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ,,Թումանյան Աշխարհ,, զբոսաշրջային գրասենյակ: