(Երևանից 180կմ դեպի հյուսիս) 13000 մարդ բնակչություն ունեցող Դեբեդի հովտի ամենակարևոր քաղաք Ալավերդին պղնձարդյունաբերական բևեռ է: Տարածաշրջանի պղնձի հարուստ պաշարների շահագործումը թույլ է տալիս հանդիսանալ որպես մարզի կարևորագույն գործատու: Բայց հատկապես հիշարժան է Դեբեդի հովտի բարձրավանդակի Սանահին թաղամասում գտնվող հայկական կրոնական ճարտարապետության զարդ ՅՈՒՆԵՍԿՕ-յի համամարդկային ժառանգության ցանկում դասակարգված Սանահինի X-XIII դարերի վանական համալիրը:
Սանահինը տեսել է նաև Միկոյան եղբայրների ծնունդը: Անաստաս Միկոյանը խորհրդային իշխանության հայտնի քաղաքական գործիչ, Արտեմ Միկոյանը ՄԻԳ ինքնաթիռների կոնստրուկտոր: