Հաղպատը (Երևանից 188կմ, 750 մարդ բնակչություն) կարող է հպարտանալ հայկական ճարտարապետության հայտնի գոհար Հաղպատավանքով: Գտնվելով ծովի մակարդակից 1000 մետր բարձրությամբ անտառապատ մի բարձրավանդակի վրա, այն Հայաստանի առաջին հուշահամալիրն է, որը 1997 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային հարստության ցանկում:
Շրջակա խոր անտառները հարուստ են բացառիկ կենդանական աշխարհով, որտեղ գերակշռում են թերևս վերջին խոշոր գիշատիչները՝ ներկայիս բոլոր բնագետ-բնապահպանների ուշադրության օբյեկտները: