Երեք հազարամյակ…Քիչ երկրներ կարող են պարծենալ նույնքան հին պատմություն ունենալու համար: 301 թվականին քրիստոնեությունն ընդունելում լինելով առաջինը, Հայաստանը ձեզ կզարմացնի մշակութային հարստությամբ և պատմության բացառիկությամբ: Տարբեր քաղաքակրթությունների խաչուղիներում նա գիտի պահպանել իր ուժեղ ինքնությունը, որը դրսևորվում է երկրի տասնմեկ մարզերում:
Մուտք գործելով երկիր, մայրաքաղաք Երևանի հյուսիսում գտնվող Լոռու մարզ, դուք կբացահայտեք մի դեռևս անհայտ տարածաշրջան. Թումանյան աշխարհի, Դեբեդի հովտի տարածաշրջանը… Կանաչ և մշակված բարձրավանդակներ՝ վայրի և կտրուկ անցումներում, անտառապատ լեռնաշղթաներում արոտավայրերով պատված հրաբխային զանգվածներ, դուք կհանդիպեք ոչ միայն ճոխ բնության և ճարտարապետական հարստության, այլ նաև ուշագրավ հյուրընկալության և ավանդույթների:
Օձուն, Արդվի, Թումանյան, Ախթալա, Ալավերդի, Դսեղ, Հաղպատ համայնքներն այցելության արժանի վայրեր են: